Օգնություն

AIVA mobile-ի թեժ գիծ

8 800 333 66 33

Հաճախակի տրվող հարցեր

Առաջին քայլեր

Ինչպե՞ս ակտիվացնել SIM քարտը:

Լրացուցիչ ակտիվացում չի պահանջվում: Օպերատորի ցանցն ընտրվում է ավտոմատ կերպով: Խնդիրներ առաջանալու դեպքում փորձեք օպերատորի ցանցն ընտրել ձեռքով: Դրա համար հարկավոր է մուտք գործել SIM մենյու -> Օպերատոր -> Ձեռքով ընտրել AIVA mobile-ի ցանցը, եթե գտնվում եք Ռուսաստանի տարածքում, և գործընկեր օպերատորի ցանցը, եթե այլ երկրում եք:

Որտեղի՞ց ձեռք բերել:

SIM քարտի միացման տարբերակներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով

USSD հրահանգներ

*110# - Հաշվեկշռի ստուգում.
*110*11# - Հաշվին կատարված վերջին վճարման ամսաթվի և գումարի մասին տեղեկություն.
*110*33# - Ակտիվացված ծառայությունների ցանկ.
*110*21# - Իմանալ սակագնային պլանի պարամետրերը.
*110*100# - Ստուգել Ինտերնետ փաթեթում ներառված ՄԲ-երի մնացորդը.
*320# - Ստուգել «Հայաստան 500», «Հայաստան 900» փաթեթների մնացորդը.
*120# - Ինչպես ստուգել Ucom և AIVA հեռախոսահամարները

Հաշվեկշիռ և վճարում

Ինչպես վճարել կապի ծառայությունների համար?

2 համարներով Sim-քարտերի հաշվեկշիռները լիցքավորում են առանձին: Ռուսական համարի լիցքովարման համար անհրաժեշտ է ընտրել  «AIVA mobile» վճարման ստացողին, 2-րդ համարի լիցքավորման դեպքում՝ ընտրել օպերատոր-գործընկերոջը (Babilon-Mobile, DNA, Ucell, Ucom): Յուրաքանչյուր համարի լիցքավորման ձևերի հետ կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ:

  • ռուսական համարի համար ընտրել AIVA mobile վճարի ստացողին և մուտքագրել բաժանորդի ռուսական համարը 9XX ХХХ ХХ ХХ ձևաչափով
  • հայկական համարի համար ընտրել Ucom վճարի ստացողին և մուտքագրել բաժանորդի հայկական համարը 374 ХХ ХХX XХХ ձևաչափով
  • ֆինական համարի համար ընտրել DNA վճարի ստացողին և մուտքագրել բաժանորդի ֆինական համարը 358 ХХX ХХX ХХ ձևաչափով
  • տաջիկական համարի համար ընտրել Babilon-Mobile վճարի ստացողին և մուտքագրել բաժանորդի տաջիկական համարը 992 918 ХХ ХХ ХХ կամ 992 98 ХХ ХХ Х ձևաչափով
  • ուզբեկական համարի համար ընտրել Ucell վճարի ստացողին և մուտքագրել բաժանորդի ուզբեկական համարը 998 XX ХХX ХХ ХХ ձևաչափով

Ինչպե՞ս կարող եմ վճարել ավտոկայանման վճարը:

Ավտոկայանման վճարը կարող եք վճարել iPhone և Android սմարթֆոնների համար նախատեսված Яндекс.Парковки հավելվածի միջոցով:

Ինչպե՞ս ստուգել հաշվեկշիռը:

*110# - Հաշվեկշռի ստուգում.
*110*100# - Ստուգել Ինտերնետ փաթեթում ներառված ՄԲ-երի մնացորդը.
*320# - Ստուգել «Հայաստան 500», «Հայաստան 900» փաթեթների մնացորդը.

Ինչպե՞ս վերադարձնել գումարը սխալ վճարում կատարելու դեպքում:

Գումարը AIVA mobile-ի ճիշտ համարին փոխանցելու կամ վճարված գումարը վերադարձնելու համար լրացված համապատասխան դիմումն ուղարկեք help_aiva@mtt.ru էլեկտրոնային հասցեին: Դիմումին կցեք վճարման կտրոնի լուսապատճեն:

Ի՞նչ անել, եթե գումարը հաշվին չի նստել:

Նորից ստուգեք կտրոնի վրա նշված հեռախոսահամարը: Եթե սխալ համար եք հավաքել, խնդրում ենք կտրոնի վրա նշված հեռախոսահամարով զանգահարել աջակցման կենտրոն: 

Սակագնային պլաններ

Ինչպե՞ս փոխել սակագնային պլանը:

Ժամանակավորապես հնարավոր չէ փոխել սակագնային պլանը:

Ինչպե՞ս իմանալ իմ ընթացիկ սակագնային պլանը:

Ձեր սակագնային պլանի պարամետրերն իմանալու համար հավաքեք *110*21#

SIM քարտ և համար

Ինչպե՞ս իմանալ PIN և PUK կոդերը:

PIN և PUK կոդերը գտնվում են SIM քարտի պլաստմասե հիմքի վրա՝ պաշտպանիչ շերտի տակ: Եթե SIM քարտի պլաստմասե հիմքը չի պահպանվել, ապա զանգահարեք աջակցման ծառայություն.

Ի՞նչ անել, եթե հեռախոսը գողացվել է:

Եթե Ձեր հեռախոսը գողացվել է, ապա հնարավորինս շուտ զանգահարեք աջակցման կենտրոն և արգելափակեք Ձեր հեռախոսահամարը:

Ի՞նչ ձևաչափ ունի SIM քարտը:

Մեր SIM քարտն ունիվերսալ է և թողարկվում է միանգամից բոլոր ստանդարտներով՝ մինի, նանո և միկրո:

Կարգավորումներ

Ինչպե՞ս ձեռքով ընտրել ցանցը, եթե այն ավտոմատ կերպով չի ընտրվել:

Եթե չի հաջողվել AIVA mobile-ի ցանցին միանալ ավտոմատ կերպով, ապա խորհուրդ ենք տալիս օգտվել SIM մենյուից.
  • Android. Մենյու → AIVA-INFO → Օպերատոր → Ընտրել ձեռքով → AIVA
  • iOS. Մենյու → Կարգավորումներ → Հեռախոս → SIM ծրագիրը→ Օպերատոր → Ընտրել ձեռքով → AIVA
  • JAVA. Մենյու → Գործիքներ → AIVA-INFO → Օպերատոր → Ընտրել ձեռքով → AIVA

Ինչպե՞ս կարող եմ կարգավորել վերահասցեավորման ծառայությունը.

Բոլոր ձայնային զանգերի համար՝ **21*հեռախոսահամար#
Պատասխան չլինելու դեպքում՝ **61*հեռախոսահամար**ժամանակահատված#
Զբաղված լինելու դեպքում՝ **67*հեռախոսահամար#

Ինչպե՞ս կարգավորել կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունը:

Կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունը լռելյայն ակտիվացված է: Եթե կարճ հաղորդագրություն ուղարկելու հետ կապված խնդիրներ են առաջացել, ապա հեռախոսի կարգավորումներում ստուգեք SMS կենտրոնի համարը: Այն պետք է նշված լինի հետևյալ ձևաչափով՝ +79585559986.

Ինչպե՞ս կարգավորել ինտերնետը:

SIM քարտը տեղադրելուց հետո ծառայությունն ավտոմատ կերպով ակտիվանում է: Եթե չեք կարողանում մուտք գործել ինտերնետ, ապա ստուգեք Ձեր հեռախոսի կարգավորումները:

Քայլ 1. Միացրեք տվյալների փոխանցման ծառայությունը.
  • iOS. Կարգավորումներ → Բջջային կապ → Բջջային տվյալներ → Միացնել
  • Android:→ Կարգավորումներ → Ավելին → Շարժական ցանց → Շարժական տվյալներ կամ Տվյալների փոխանցում → Միացնել
  • Android ՕՀ-ով աշխատող երկքարտանի հեռախոսների համար. → Կարգավորումներ → SIM քարտերի կառավարում → Միացում՝ տվյալների փոխանցման համար → Միացնել: Այնուհետ ընտրել համապատասխան SIM քարտը:
  • Windows Phone. Կարգավորումներ → Տվյալների փոխանցում→ Միացնել
Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից դուրս ինտերնետին հասանելիություն ունենալու համար միացրեք տվյալների փոխանցման ծառայությունը ռոմինգում:

  •  iOS. Կարգավորումներ → Բջջային կապ → Բջջային տվյալներ → Միացնել → Տվյալների պարամետրեր → Տվյալների ռոմինգ → Միացնել
  • Android. → Կարգավորումներ → Ավելին → Շարժական ցանց → Ինտենետ ռոմինգ / Տվյալների ռոմինգ → Միացնել
  • Android ՕՀ-ով աշխատող երկքարտանի հեռախոսների համար. → Կարգավորումներ → SIM քարտերի կառավարում → Ռոմինգ → Տվյալների փոխանցման ռոմինգ → Միացնել
  • Windows Phone. Կարգավորումներ → Տվյալների փոխանցում → Ռոմինգում տվյալների փոխանցման կարագովրումներ → Օգտագործել ռոմինգում
Քայլ 2. Կարգաբերեք Ձեր հեռախոսի APN internet-ը.
  • iOS. Կարգավորումներ → Բջջային կապ → Տվյալների պարամետրեր → Տվյալների փոխանցման բջջային ցանց: APN դաշտում մուտքագրեք internet բառը:
  • Android. Կարգավորումներ → Ավելին (Լրացուցիչ) → Շարժական ցանց (Ցանց) → Ընտրել անհրաժեշտ SIM քարտը (երկքարտանի սմարթֆոնների համար) → APN հասանելիության կետեր:
Սեղմեք «Մենյու» կամ «+» կոճակը, ընտրեք «Նոր հասանելիության կետ/Ստեղծել APN»: Մուտքագրեք հետևյալ պարամետրերը՝ Անուն → Aiva, APN → internet
Սեղմեք «Մենյու» կոճակը և ընտրեք «Պահպանել պրոֆիլը»: Ընտրեք ստեղծված APN-ը որպես լռելյայն APN (նշել թռչնանշանով կամ կետով):
  • Windows Phone. Կարգավորումներ → Տվյալների փոխանցում → Միացնել: Այնուհետ ընտրել փոփոխել/ավելացնել հասանելիության կետ(ը): Հասանելիության կետ՝ ինտերնետ: Պահպանել:
  • Սովորական հեռախոս. Կարգավորումներ → Ինտերնետ → Ինտերնետի պրոֆիլ → Ստեղծել: Պրոֆիլի անվանում → Aiva, APN (հասանելիության կետ) → internet. Պահպանել և լռելյայն ընտրել ընթացիկ պրոֆիլը:

Ինչպե՞ս կարգավորել MMS ծառայությունը:

MMS ծառայություն չի մատուցվում:.

Telegram Bot AIVA

Какие возможности у Telegram Bot?

Telegram Bot-ի միջոցով "Իմ Հայաստան" սակագնային պլանի բոլոր Բաժանորդներն ինքնուրույն կարող են.
1. ստանալ տեղեկություններ հեռախոսահամարի հաշվեկշռի, ակտիվացված ծառայությունների և գործող սակագնային պլանի մասին.
2. ստուգել Հայաստան 500 կամ Հայաստան 900 փաթեթներում ներառված րոպեների, SMS-ների և ՄԲ-երի մնացորդը.
3. ակտիվացնել և ապաակտիվացնել ծառայություններ.
4. իմանալ իրենց Ucom համարը.

Bot-ին բաժանորդագրվելու համար սեղմեք այստեղ կամ Telegram ի որոնման դաշտում մուտքագրեք @AIVA_My_Armenia_bot և ընտրեք գտնված Bot-ը.

Telegram-ից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն. և ինտերնետի գանձումը կկատարվի ըստ Ձեր սակագնային պլանի. Bot-ից օգտվելն անվճար է.

Լրացուցիչ ծառայություններ

Ի՞նչ առավելություններ ունի համարների միջև զանգերի վերահասցեավորման ծառայությունը:

Երկու համարով SIM քարտի վրա («Միշտ տանը», «Իմ Հայաստան» սակագնային պլաններ) ավտոմատ կերպով ակտիվացված է համարների միջև (ռուսական և երկրորդ համար (տաջիկական, հայկական՝ կախված սակագնային պլանից)) զանգերի վերահասցեավորման ծառայությունը: Երկրորդ համարը, սովորաբար, այն երկրի համարն է, որտեղ ամենից հաճախ եք լինում կամ որտեղ շատ կոնտակտներ ունեք: Պայմանականորեն այդ երկիրն անվանենք «Երկիր 2»: Ռուսաստանում գտնվելիս Երկիր 2-ի Ձեր ընկերները կարող են զանգել Ձեր երկրորդ համարին, և նրանց, ինչպես և Ձեր նկատմամբ կկիրառվեն Երկիր 2-ում գործող սակագները: Երկիր 2 մեկնելու դեպքում ռուսական համարին եկող զանգերն ավտոմատ կերպով վերահասցեավորվում են Ձեր երկրորդ համարին, որը ակտիվ կլինի Երկիր 2-ում: Ձեր նկատմամբ կկիրառվեն մեր գործընկերոջ կողմից սահմանված տեղական սակագները: Այսպիսով, Դուք միշտ կապի մեջ կլինեք և ոչ մի զանգ բաց չեք թողնի:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե ով է ինձ զանգել մինչ իմ հեռախոսն անջատված/անհասանելի է եղել:

Ակտիվացրեք «Ով է զանգել» ծառայությունը: Մանրամասն տեղեկություններ.

Հասանելի՞ են արդյոք զանգի սպասում/պահում և կոնֆերանս զանգ ծառայությունները:

Ծառայությունները լռելյայն ակտիվացված են:

Ծառայության ակտիվացում (միացում)՝ *43# զանգի կոճակ:
Ծառայության ապաակտիվացում (անջատում)՝ #43# զանգի կոճակ:
Ստուգել ծառայության կարգավիճակը՝ *#43# զանգի կոճակ:

Ինչպե՞ս համարը գցել սև ցուցակ:

Դուք կարող եք համարը գցել «Սև ցուցակ», եթե Ձեր հեռախոսն ապահովում է նշված գործառույթը: Ավելի մանրամասն տեղեկությունների համար խորհուրդ ենք տալիս զանգահարել Ձեր հեռախոսն ատադրող ընկերության աջակցման կենտրոն:

Փաստաթղթեր և դիմումների ձևաթղթեր

Անձնական տվյալներ

Համաձայնագիրը ձևակերպելիս անհրաժեշտ է տրամադրել բաժանորդի անձնական տվյալները: Մեր ընկերությունը բաժանորդների անձնական տվյալների հետ աշխատում է «Անձնական տվյալների մասին» թիվ 152-ФЗ դաշնային օրենքի պահանջներին խիստ համապատասխան՝ ապահովելով դրանց գաղտնիությունը և անվտանգությունը: Անձնական տվյալները մշակվում են և մշակման գործողություններից մեկը դրանց ճշտումն է (թարմացում և փոփոխում). ): Բաժանորդների անձնական տվյալների մշակմանը մասնակցող երրորդ անձանց ցանկը.

«ՄՏՏ» ԲԲԸ կապի ցանցերում անսարքությունների վերացման ժամկետները

«ՄՏՏ» ԲԲԸ-ն պարտավորվում է վերացնել կապի ցանցերի անսարքությունները, որոնք խոչընդոտում են կապի ծառայությունների օգտագործմանը, բաժանորդի հայտի գրանցման պահից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, եթե ՌԴ գործող օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Այն դեպքում, երբ «ՄՏՏ» ԲԲԸ-ի կապի ցանցերում առաջացած անսարքության բնույթը թույլ չի տալիս այն վերացնել սահմանված ժամկետներում (ներառյալ այն դեպքերը, երբ անսարքությունները առաջացել են երրորդ անձանց գործողությունների (օրինակ՝ վանդալիզմ, գողություն, «ՄՏՏ» ԲԲԸ-ի ունեցվածքին պատճառած վնաս) , անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով և այլն), ապա «ՄՏՏ» ԲԲԸ-ն կարող է երկարացնել անսարքությունների վերացման ժամկետները՝ բաժանորդներին համապատասխան ծանուցում տրամադրելու պայմանով.

«ՄՏՏ» ԲԲԸ-ի կողմից շարժական ռադիոհեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնները

Աջակցություն

Офисы обслуживания Клиентов

Офис обслуживания AIVA mobile:
г. Москва, м. Таганская (радиальная), ул. Большие Каменщики, д. 1 Режим работы: Ежедневно с 9 до 21. Ориентир «Агенство связи»





Cлужба поддержки Клиентов

Հարցեր առաջանալու դեպքում գրեք մեզ մեր help_aiva@mtt.ru էլեկտրոնային հասցեին:

Սակագնային պլանների մասին տեղեկություններ ստանալու համար տեղեկատու ծառայության համարները.
6633 կամ +79585556633 «Միշտ տանը», «Ընկերություն», «Ընկերություն Տարածաշրջաններ», «Բարև» սակագնային պլանների դեպքում,
4044 կամ +79587774044 «Ֆինլանդիա» սակագնային պլանի դեպքում,
8123 կամ +79585558123 «Հյուրընկալ» սակագնային պլանի դեպքում,
6776 կամ +79584066776 «Գործնական» սակագնային պլանի դեպքում,
2345 կամ +79585552345 «Քաղաքային հեռախոս» սակագնային պլանի դեպքում,
4444 կամ +79585554444 «Իմ Հայաստան» սակագնային պլանի դեպքում: